Փաշինյան. «Ադրբեջանի նախագահի հետ մշտապես կապի մեջ եմ»
https://parstoday.ir/hy/news/armenia-i107142-Փաշինյան._Ադրբեջանի_նախագահի_հետ_մշտապես_կապի_մեջ_եմ
«Մենք կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարումներին և զինծառայողների վիրավորումներին։ Ըստ վարչապետի, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում, սակայն նա վստահեցրեց՝ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 10:27 Asia/Tehran
  • Փաշինյան. «Ադրբեջանի նախագահի հետ մշտապես կապի մեջ եմ»

«Մենք կրակոցներ ենք ունենում ամենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով վերջին օրերին սահմանային լարումներին և զինծառայողների վիրավորումներին։ Ըստ վարչապետի, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում, սակայն նա վստահեցրեց՝ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է»։

Փաշինյանի խոսքերով՝ Ադրբեջանի նախագահի հետ կապի մեջ է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում ու այս շրջանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: Վարչապետը հույս հայտնեց, որ կհաջողվի հասկանալ թե ինչ է կատարվում ու ինչու է կատարվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է հասկանալ՝ կողմերից մեկը տվե՞լ է հրաման՝ ապակայունացնելու իրավիճակը, իսկ եթե ոչ, ինչո՞ւ է ապակայունացել իրավիճակը: Այդուհանդերձ, Փաշինյանը դա ապակայունացում չի անվանում. «Որոշակի օրերի միջադեպեր են արձանագրվում, ադրբեջանական կողմը որոշակի ինֆորմացիա է փոխանցում մեզ, որ իրենց մոտ էլ կան դեպքեր, մտահոգություններ, մենք պետք է աշխատանքային կարգով փորձենք հասկանալ ու եզրակացություններ անել»։ 
aravot.am