Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107149-Նիկոլ_Փաշինյանն_առաջիկայում_հանդիպում_կունենա_Չինաստանի_նախագահի_հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 12:41 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդիպում կունենա Չինաստանի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանն առավել հավակնոտ պետք է լինի Չինաստանի հետ հարաբերություններում:

Մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետը հայտնեց, որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության  հետ: «Հանդիպում կունենամ Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Նաև կմասնակցենք «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետը:

Նա հավելեց, որ այդ այցը լավ առիթ է, որպեսզի նոր խթան հաղորդեն հայ-չինական հարաբերություններին:  

Armenpress.am