ABB-ն ներկայացրել Է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որը CO2 չի արտազատում
https://parstoday.ir/hy/news/armenia-i107162-abb_ն_ներկայացրել_Է_աշխարհում_առաջին_արտադրական_համալիրը_որը_co2_չի_արտազատում
Էլեկտրատեխնիկական սարքավորումների ABB Ltd շվեդա-շվեյցարական արտադրողը բացել Է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որն ածխաթթվային գազ չի արտանետում մթնոլորտ եւ ինքնուրույն ապահովում Է Էլեկտրականության իր պահանջմունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 08, 2019 16:15 Asia/Tehran
  • ABB-ն ներկայացրել Է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որը CO2 չի արտազատում

Էլեկտրատեխնիկական սարքավորումների ABB Ltd շվեդա-շվեյցարական արտադրողը բացել Է աշխարհում առաջին արտադրական համալիրը, որն ածխաթթվային գազ չի արտանետում մթնոլորտ եւ ինքնուրույն ապահովում Է Էլեկտրականության իր պահանջմունքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը հաղորդվում Է նրա մամուլի տեղեկագրում:Դրա համար ABB-ն արեւային մարտկոցների համակարգ Է տեղակայել Լուդենշայդ գերմանական քաղաքում գտնվող իր Busch-Jaeger դուստր ընկերության ֆաբրիկայում, որտեղ արտադրվում Է սարքավորումների ընդարձակ տեսականի, ներառյալ վարդակներ եւ անջատիչներ:3,5 հազար քառակուսի մետր տարածքով համակարգը, որը տեղակայված Է ձեռնարկության տարածքի ավտոկայանատեղիների վրա, մեկ տարում առեւային Էներգիայից ստանալու Է շուրջ 1100 մեգավատ-ժամ Էլեկտրականություն, ինչը համարժեք Է մոտավորապես 3,36 հազար տնային տնտեսություննների ամենամյա սպառմանը եւ 14 տոկոսով գերազանցում Է ձեռնարկության պահանջմունքը, ասված Է ABB-ի մամուլի տեղեկագրում: Արեւային օրերին արտադրվող Էներգիայի ծավալը կբավարարի ֆաբրիկայի ամբողջ պահանջարկը: Ընդ որում՝ ավելցուկային Էներգիան կստացվի պետական Էներգահամակարգում: Պիկային ժամանակահատվածներում Էներգիայի պահանջարկը բավարարելու նպատակով ABB-ն MVV Energie AG-ի հետ պարտավորագիր Է կնքել Էկոլոգիապես մաքուր լրացուցիչ Էներգիայի մատակարարման վերաբերյալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Armenpress.am