«Ժամանակ». ԱԱԾ-ի հարցումը. Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ 34 տոկո
https://parstoday.ir/hy/news/armenia-i107189-Ժամանակ_._ԱԱԾ_ի_հարցումը._Փաշինյանի_վարկանիշը_շարունակում_է_անկումը_34_տոկո
Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2019 09:51 Asia/Tehran
  • «Ժամանակ». ԱԱԾ-ի հարցումը. Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը՝ 34 տոկո

Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ին մերձ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ այդ կառույցը հասարակական կարծիքի հերթական ուսումնասիրությունն է իրականացրել՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը:

Ըստ հարցման արդյունքների՝ Փաշինյանի վարկանիշը շարունակում է անկումը, գրանցելով նոր հակառեկորդ՝ 34 տոկոս:

Ընդամենը երեք ամիս առաջ անցկացված հարցման համաձայն՝ Փաշինյանի վարկանիշը 30 տոկոսով ավելի բարձր էր: Փաշինյանի վարկանիշը նվազում է հասարակության բոլոր շերտերում եւ տարիքային խմբերում»:

 

news.am