Լոռու մարզում մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107202-Լոռու_մարզում_մեկնարկում_է_Երևանի_2_րդ_կարճամետրաժ_ֆիլմերի_փառատոն_ը
ՀՀ Լոռու մարզում մայիսի 9-ին մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2019 13:50 Asia/Tehran
  • Լոռու մարզում մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը

ՀՀ Լոռու մարզում մայիսի 9-ին մեկնարկում է «Երևանի 2-րդ կարճամետրաժ ֆիլմերի փառատոն»-ը:

Այն անցկացնում է «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամից, փառատոնի կազմկոմիտեն այս տարի ստացել է ավելի քան 600 հայտ աշխարհի 65 երկրից:Փառատոնի նպատակն է՝ նպաստել նոր կինոսերնդի ձևավորմանը, օժանդակել երիտասարդ ստեղծագործողներին գտնել իրենց տեղը ժամանակակից կինոյում, ամրապնդել կապը Հայաստանի և օտարերկրյա կինոգործիչների միջև, խթանել փորձի փոխանակմանը:Փառատոնը բաղկացած է լինելու՝ միջազգային և ազգային խաղարկային ֆիլմերի մրցութային ծրագրերից, ուր մրցանակներ  կշնորհվեն 12 անվանակարգերում: Փառատոնի ցուցադրություններն անցկացվելու են Հաղպատում, Դեբետում, Վանաձորում, Սպիտակում: Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու հեղինակավոր միջազգային կինոփառատոնների  մրցանակակիր կարճամետրաժ կինոնկարները:Օրակարգը բավական հագեցած է, փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք միջոցառումներ՝  վարպետության դասեր,ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, շնորհանդեսներ: Փառատոնի ծրագրի և միջոցառումների վերաբերյալ մանրամասներ ներկայացված են www.ysff.am կայքէջում: Փառատոնը կանցկացվի մինչև մայիսի 13-ը: 

armenpress.am