Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107269-Փաշինյանի_գլխավորած_պատվիրակությունը_կմեկնի_Լյուքսեմբուրգ_Բրյուսել_և_Պեկին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 11, 2019 18:05 Asia/Tehran
  • Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Լյուքսեմբուրգ, Բրյուսել և Պեկին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 12-ին կմեկնի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակված է e-gov.am-ում: Պատվիրակությունը մայիսի 13-ին կայցելի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել, իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն՝ Պեկին:

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում են արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը: 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կայացած մամուլիւ ասուլիսի ընթացքում հայտնել էր,  որ առաջիկայում պատրաստվում է այց կատարել Չինաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում այդ երկրի ղեկավարության  հետ: ՀՀ վարչապետը հանդիպում կունենա Չինաստանի նախագահի և վարչապետի հետ,  կմասնակցի «Ասիական քաղաքակրթություն» ֆորումին: 

Armenpress.am