ՀՀ-ի և Չիլիի դիվանագիտական անձնագիր ունեցողներին վիզա պետք չի լինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i107280-ՀՀ_ի_և_Չիլիի_դիվանագիտական_անձնագիր_ունեցողներին_վիզա_պետք_չի_լինի
ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 12, 2019 05:48 Asia/Tehran
  • ՀՀ-ի և Չիլիի դիվանագիտական անձնագիր ունեցողներին վիզա պետք չի լինի

ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

2016-ի մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն:

Panarmenian.net