Պլաստիկե աղբը մեկ րոպեում սպանում Է զարգացող երկրների երկու բնակչի. գիտնականներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107377-Պլաստիկե_աղբը_մեկ_րոպեում_սպանում_Է_զարգացող_երկրների_երկու_բնակչի._գիտնականներ
Յուրաքանչյուր 30 վայրկյանում զարգացող երկրներում մեկ մարդ Է մահանում պլաստիկե աղտոտման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի շարք կազմակերպությունների կատարած հետազոտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 04:58 Asia/Tehran
  • Պլաստիկե աղբը մեկ րոպեում սպանում Է զարգացող երկրների երկու բնակչի. գիտնականներ

Յուրաքանչյուր 30 վայրկյանում զարգացող երկրներում մեկ մարդ Է մահանում պլաստիկե աղտոտման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով մի շարք կազմակերպությունների կատարած հետազոտությունը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ հետազոտողների զեկույցում նշվում Է, որ թափոնների եւ պլաստիկի աղբանոցների մերձակայքում բնակվելու հետեւանքով առաջացած հիվանդություններից տարեկան մահանում Է մինչեւ 1 մլն մարդ: Այդ հիվանդություններին թվում հետազոտողները նշում են քաղցկեղը, մալարիան եւ դիարեան: Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են՝ Coca-Cola-ն, Nestlռ-ն, PepsiCo-ն եւ Unilever-ը, մինչեւ 2025 թվականը կրկնակի կրճատել այն պլաստիկի քանակությունը, որը նրանք տարածում են զարգացող երկրներում:

Հետազոտությանը մասնակցել են Tearfund օգնության եւ զարգացման միջազգային գործակալությունը, զարգացման ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, ինչպես նաեւ WasteAid եւ Fauna & Flora International (FFI) կազմակերպությունները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am