Մենք չենք խնդրում Հայաստանին դադարեցնել Իրանի հետ առեւտուրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i107406-Մենք_չենք_խնդրում_Հայաստանին_դադարեցնել_Իրանի_հետ_առեւտուրը._ՀՀ_ում_ԱՄՆ_դեսպան
ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը, կարեւոր է առեւտրի եւ անվտանգության համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2019 14:52 Asia/Tehran
  • Մենք չենք խնդրում Հայաստանին դադարեցնել Իրանի հետ առեւտուրը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

ԱՄՆ-ն հասկանում է, որ Հայաստանի համար անչափ կարեւոր է հարավային սահմանը, կարեւոր է առեւտրի եւ անվտանգության համար:

Այս մասին մայիսի 15-ին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններն ինչպե՞ս կարող են ազդել Հայաստանի վրա:

«Մենք չենք խնդրում, որ Հայաստանը դադարեցնի Իրանի հետ իր առեւտուրը: Մենք շահագրգռված չենք այս երկրի եւ շատ կարեւոր հարեւանի միջեւ օրինական առեւտրին միջամտությամբ»,- ասաց նա՝ ներկայացնելով Հայաստանում իր առաքելության առաջնահերթությունները:

Ամերիկացի դիվանագետը նշեց, որ Վաշինգտոնը միջազգային գործընկերներին խնդրում է միանալ մեզ՝ այն վարքագծին դիմակայելու համար, որը «ապակայունացնող է եւ չի համապատասխանում նրան, ինչը մենք կառավարությունից սպասում ենք, որը ցանկանում է լինել միջազգային հանրության մասը»:

News.am