Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին
https://parstoday.ir/hy/news/armenia-i107461-Նիկոլ_Փաշինյանը_մասնակցելու_է_Սանկտ_Պետերբուրգում_կայանալիք_տնտեսական_միջազգային_ֆորումին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 17, 2019 14:47 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը:

«ՀՀ վարչապետը ներկա է գտնվելու Պետերբուրգում կայանալիք տնտեսական ֆորումին»,- ասաց Վլադիմիր Կարապետյանը:

Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումը կայանալու է հունիսի 6-8-ը: Այն բացառիկ միջոցառում է տնտեսության և բիզնեսի աշխարհում: Ֆորումն անցկացվում է 1997 թվականից, 2006 թվականից՝ Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ: Այն հարթակ է աշխարհի տարբեր երկրների քաղաքական բարձր ներկայացուցիչների, ինչպես նաև համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների միջև շփումների համար:

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Armenpress.am