Մարտական զորավարժություն՝ տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ
https://parstoday.ir/hy/news/armenia-i107593-Մարտական_զորավարժություն_տանկային_մոտոհրաձգային_և_հրետանային_ստորաբաժանումների_ներգրավմամբ
1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 21, 2019 14:33 Asia/Tehran
  • Մարտական զորավարժություն՝ տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ

1-ին զորամիավորումում անցկացվել է մարտական հրաձգությամբ ցուցադրական զորավարժություն` տանկային, մոտոհրաձգային և հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսուցանվող կազմին ցուցադրական կետերում ներկայացվել է զորավարժության նախապատրաստման և անցկացման կարգը:

Զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր խնդիրները: Զորամիավորման հրամանատար, գնդապետ Ժ. Պողոսյանը բարձր է գնահատել զորավարժության արդյունքները:

News.am