GALLUP-ի հարցումներով` քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i107621-gallup_ի_հարցումներով_քաղաքացիները_ՀՀ_ամենակարևոր_խնդիրը_համարում_են_գործազրկությունը
«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2019 12:06 Asia/Tehran
  • GALLUP-ի հարցումներով` քաղաքացիները ՀՀ ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը

«GALLUP International association»-ի իրականացված հարցումների համաձայն Հայաստանում քաղաքացիները ներկա պահին պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրը համարում են գործազրկությունը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին մայիսի 22-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:

«Քաղաքացիներին խնդրել ենք նշել ըստ իրենց ներկա պահին մեր պետության առջև կանգնած ամենակարևոր խնդիրները: 45%-ը նշել է գործազրկությունը, 40,5%` տնտեսական վիճակը, 26,8%-ը`ցածր թոշակներն ու աշխատավարձերը, 26,1%-ը նշել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- ասաց Նավասարդյանը:

Հարցումների համաձայն` արտագաղթն ամենակարևոր խնդիր են համարել 10.5%-ը, կոռուպցիան` 7,4%-ը, ամենացածր կարևորությունը տվել են ահաբեկչությանը` 0.2%:

Հետազոտությունը Հայաստանում իրականացվել է ապրիլի 30-ից մայիսի 9-ն ընկած ժամանակահատվածում: Հարցումներին մասնակցել է 1108 քաղաքացի:

Armenpress.am