Ավստրալացի գիտնականները կանխագուշակել են քաղաքակրթության մոտալուտ կործանումը
Ավստրալիայի Breakthrough – National Centre for Climate Restoration վերլուծական կենտրոնի փորձագետները հրապարակել են զեկույց, որում եկել են այն եզրակացության, որ կլիմայի փոփոխությունների պատճառով մարդկային քաղաքակրթությունը կարող է կործանվել արդեն մինչև 2050 թվականը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն:
Հեղինակներից մեկի խոսքով՝ մարդու գործունեությամբ պայմանավորված գլոբալ տաքացումը Երկրի վրա կյանքի համար առավել լուրջ սպառնալիքն է միջուկային պատերազմից հետո: Այսպես, եթե ամբողջ աշխարհի կառավարությունները հրաժարվեն էներգիայի այլընտրանքային աղբուրների որոնումից, արդեն մինչեւ 2030 թվականը հանածո վառելիքի այրումից ածխաթթվային գազի արտանետումները կարող են հասնել առավելագույն մեծությունների՝ ասված է տեքստում: Այս սցենարի համաձայն՝ մինչև 2050 թվականը օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա ըստ Ցելսիուսի երեք աստիճանով: Դա կհանգեցնի սառցածածկույթի քայքայման, լուրջ երաշտի և Ամազոնիայի անձրևային անտառներում ծառերի ոչնչացման: Աշխարհում մշտապես տեղի կունենան հեղեղումներ ու անտառային հրդեհներ:
Կկործանվեն ամբողջ էկոհամակարգեր, Երկրի գրեթե երրորդ մասը կվերածվի անապատի: Կլիմայի փոփոխությունը լուրջ զինված հակամարտությունների կբերի ռեսուրսների համար: Կլիմայական փախստականների թվաքանակը կարող է գերազանցել 1 միլիարդը: Այս ամենը կհանգեցնի «իսկական քաոսի» և «մարդկային քաղաքակրթության կործմանման»:
1in.am