Մարդկությունն սպառել Է 2019 թվականի վերականգնվող պաշարները. Global Footprint Network
https://parstoday.ir/hy/news/armenia-i109963-Մարդկությունն_սպառել_Է_2019_թվականի_վերականգնվող_պաշարները._global_footprint_network
Մարդկությունը հուլիսի 29-ին սպառել Է վերականգնվող պաշարների ծավալը, որը մոլորակը կարող Է վերարտադրել մեկ տարվա ընթացքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2019 04:11 Asia/Tehran
  • Մարդկությունն սպառել Է 2019 թվականի վերականգնվող պաշարները. Global Footprint Network

Մարդկությունը հուլիսի 29-ին սպառել Է վերականգնվող պաշարների ծավալը, որը մոլորակը կարող Է վերարտադրել մեկ տարվա ընթացքում:

Այդ մասին վկայում են Global Footprint Network վերլուծական կենտրոնի հետազոտության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նշվում Է, որ Էկոլոգիական պարտքի համաշխարհային օրն սկսվում Է մոտավորապես երկու ամիս շուտ, քան 20 տարի առաջ, եւ 2019 թվականին այդ իրադարձությունը կայացել Է ավելի շուտ, քան երբեւԷ: 1993 թվականին Էկոլոգիական պարտքի համաշխարհային օրը եղել Է հոկտեմբերի 21-ին, 2003 թվականին՝ սեպտեմբերի 22-ին, իսկ 2017-ին՝ օգոստոսի երկուսին: Հաշվարկների համաձայն՝ այժմ բնական պաշարները՝ ջուրը, հողը եւ մաքուր օդը, 1,75 անգամ ավելի արագ են օգտագործվում, քան վերականգնվում են, իսկ դա նշանակում Է, որ մարդկությունը բառացիորեն 1,75 Երկրագունդ Է շահագործում: Գիտական աշխատության մեջ նաեւ նշվում Է, որ վերականգնվող բնական պաշարների չափից դուրս օգտագործումը դառնում Է ավելի ու ավելի զգալի. այն դրսեւորվում Է անտառազրկմամբ, հողի Էրոզիայով, կենդանիների եւ բույսերի տեսակների անհետացմամբ, ինչպես նաեւ մթնոլորտում ածխաթթվական գազի պարունակության ավելացմամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am