Իրանական արվեստի կոթող Հայաստանի սրտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i110205-Իրանական_արվեստի_կոթող_Հայաստանի_սրտում
Երևանում կառուցված Կապույտ մզկիթը ամենամեծն է Հարավային Կովկասում, որը կառուցվել է երկուսուկես դար առաջ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Օգոստոս 07, 2019 09:48 Asia/Tehran
  • Իրանական արվեստի կոթող Հայաստանի սրտում

Երևանում կառուցված Կապույտ մզկիթը ամենամեծն է Հարավային Կովկասում, որը կառուցվել է երկուսուկես դար առաջ:

Երևանի Կապույտ մզկիթի նմանը գոյություն ունի նաև Թավրիզ քաղաքում, և Երևանի մզկիթի անունը կապվում է Թավրիզի Կապույտ մզկիթի հետ: Այն սեֆյան-ղաջարական ժամանակաշրջանի ճարտարապետական ոճով է կառուցված: Կապույտ մզկիթը Երևանում կառուցել է Հուսեյն-Ալի խանը 1764 թվականին։

Այս մզկիթը քառանկյունի ընդարձակ շինություն է՝ 24մետր բարձրությամբ մինարեով: Քարե արձանագրությունները բերվել են Սպահանից:

Կապույտ մզկիթն ունի երեք միհրաբ, որոնք քաղաքում իսլամի տարբեր դավանանքների հետևորդների ներկայության մասին են վկայում: Կապույտ մզկիթը գտնվում է Երևանի գլխավոր պողոտաներից մեկում և Իրանի կողմից վերանորոգվել է շուրջ 25 տարի առաջ:

Չորս տարի առաջ , մի նախագիծ վավաերացնելով, Հայաստանի կառավարությունը Երևանի «Կապույտ մզկիթը» 99 տարով փոխանցել է իրանական կողմին։ Մզկիթը շենքը ծառայում է նաև որպես մշակույթի կենտրոն: Մզկիթը և շրջակա տարածքները Հայաստանին են պատկանում:

Երևանի Կապույտ մզկիթում կրոնական արարողություններից բացի, պարսկերեն լեզու է ուսուցանվում: