Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում. ՊՆ փոխնախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i110377-Հայ_ադրբեջանական_սահմանին_երկկողմ_ինժեներական_աշխատանքներ_են_ընթանում._ՊՆ_փոխնախարար
Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2019 14:28 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմ ինժեներական աշխատանքներ են ընթանում. ՊՆ փոխնախարար

Հայ-ադրբեջանական սահմանին երկկողմանի իրականացվող ինժեներական աշխատանքների արդյունքում հայկական կողմը նշանակալի ձեռքբերումներ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում, այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

«ՊՆ իրականացվող քաղաքականությունը հետևյալն է՝ չթողնել հակառակորդին ունենալ դիրքային առավելություն: Իրականացվող ինժեներական ինտենսիվ աշխատանքների շնորհիվ ՀՀ բոլոր սահմանամերձ շրջաններում մենք ձեռքբերումներ ունենք»,- նշեց Բալայանը:

Armenpress.am