Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը
ՀՀ քաղաքացու` Ադրբեջանի սահմանը հատելու մասին առաջինը հաղորդել էր ադրբեջանական կողմը։
Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի: Քիչ առաջ այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
«Հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– նշում է Հովհաննիսյանը` այլ տեղեկություններ չհրապարակելով:
Մինչ այդ ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրանց տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին մոտ։ Սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։
Նշենք, որ մինչ այդ ՀՀ և Արցախի զինված ուժերում Sputnik Արմենիային այս տեղեկությունները հրաժարվում էին մեկնաբանել։
armeniasputnik.am