Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը
https://parstoday.ir/hy/news/armenia-i110380-Ադրբեջանում_ՀՀ_քաղաքացի_կա._ՀՀ_ՊՆ_ն_հաստատեց_լուրը
ՀՀ քաղաքացու` Ադրբեջանի սահմանը հատելու մասին առաջինը հաղորդել էր ադրբեջանական կողմը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2019 14:48 Asia/Tehran
  • Ադրբեջանում ՀՀ քաղաքացի կա. ՀՀ ՊՆ–ն հաստատեց լուրը

ՀՀ քաղաքացու` Ադրբեջանի սահմանը հատելու մասին առաջինը հաղորդել էր ադրբեջանական կողմը։

Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի: Քիչ առաջ այս մասին Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

«Հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,– նշում է Հովհաննիսյանը` այլ տեղեկություններ չհրապարակելով:

Մինչ այդ ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնել էին ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրանց տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին մոտ։ Սահմանախախտն, ըստ ադրբեջանական աղբյուրի, ՀՀ զինծառայող Արա Հայկի Ղազարյանն է։

Նշենք, որ մինչ այդ ՀՀ և Արցախի զինված ուժերում Sputnik Արմենիային այս տեղեկությունները հրաժարվում էին մեկնաբանել։
armeniasputnik.am