Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհը հիմնանորոգվում է
https://parstoday.ir/hy/news/armenia-i110382-Երևան_Երասխ_Գորիս_Մեղրի_հայ_իրանական_սահման_ճանապարհը_հիմնանորոգվում_է
Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 65+350-կմ 77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2019 15:10 Asia/Tehran
  • Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ճանապարհը հիմնանորոգվում է

Մեկնարկել են Մ2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 65+350-կմ 77+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Տվյալ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքներն իրականացնում է «ԱԱԲ պռոեկտ » ՍՊ ընկերությունը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հողային աշխատանքներ, անվտանգության էլեմենտների տեղադրում, ջրահեռացման համակարգերի և ճանապարհի նոր պատվածքի իրականացում, հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տվյալ ճանապարհահատվածը երթևեկության համար միակողմանի փակ է լինելու: Անհարմարություններից խուսափելու համար մինչ աշխատանքների ավարտը նախարարությունը վարորդներին առաջարկում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Հ-10 Մ2- Վեդի-Լանջառ-Մ2 ավտոճանապարհով:

Panarmenian.net