Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի թաքնված սեփականատերերը կսկսեն բացահայտվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i110973-Օգոստոսի_31_ից_հետո_Հայաստանի_թաքնված_սեփականատերերը_կսկսեն_բացահայտվել
ՀՀ կառավարությունն այսօր վավերացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։ Ձգելու տեղ այլևս չկար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 15:11 Asia/Tehran
  • Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի թաքնված սեփականատերերը կսկսեն բացահայտվել

ՀՀ կառավարությունն այսօր վավերացրեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը։ Ձգելու տեղ այլևս չկար։

Մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի պետական կառավարումը կդառնա ավելի բաց։ Նման որոշում կայացրեց կառավարությունը` հերթական նիստում հաստատելով դեռևս 2018թ–ին մշակած «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագիրը:

Սա այն ծրագիրն է, որը նախատեսում է հրապարակել Հայաստանի բոլոր իրական սեփականատերերի ու նրանց ունեցվածքի տվյալները։

Ծրագիրը նախատեսում է նաև այս և կառավարման այլ հարցերում պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկության ու վստահության ապահովումը։

Թափանցիկության ծրագիրը ներառելու է նաև այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, կրթության, առողջապահության, ջրային և հողային տվյալների  թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքային կայքերում ծառայությունների հասանելիության ապահովումը, պետական ծառայությունների վերաբերյալ քաղաքացիների հետադարձ կապի ապահովումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

Նշենք, որ  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը Հայաստանի Հանրապետությունը միացել էր դեռևս 8 տարի առաջ`2011թ.-ի աշնանը։

Նախաձեռնության մասնակից երկրներին իրենց գործողությունների ծրագրերում համապատասխան փոփոխություններ կատարելու հնարավորություն է տրված  մինչև 2019 թվականի օգոստոսի 31-ը:

Հայաստանի իշխանությունները, փաստորեն նախաձեռնության ընդունումը երկարաձգել են մինչև վերջնաժամկետը։

armeniasputnik.am