Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i110976-Նախարար_Սուրեն_Պապիկյանը_հրաժեշտի_հանդիպում_է_ունեցել_Իրանի_դեսպանի_հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 16:18 Asia/Tehran
  • Նախարար Սուրեն Պապիկյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ, որը ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունների զարգացման գործում դեսպանի անձնական ներդրումը և հաջողություններ մաղթել նրան իր հետագա գործունեության մեջ։

«Հաշվի առնելով մեր երկրների միջև առկա երկարամյա համագործակցությունը և երկկողմ հարաբերություններում դեռևս չօգտագործված մեծ ներուժը, մենք պետք է սահմանենք բազմաոլորտ փոխգործակցության առավել բարձր նշաձող»,- նշել է նախարարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը գոհունակությամբ հայտնել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում ականատես է եղել տարբեր ուղղություններով հայ-իրանական հարաբերությունների կայուն զարգացմանը և հավելել, որ իրանական կողմը շահագրգիռ է ընդլայնել համագործակցության օրակարգը Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության եկած երիտասարդ ու նախաձեռնող ղեկավարության հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև միջտարածաշրջանային համագործակցության սերտացմանը, զբոսաշրջության, էներգետիկայի և այլ ոլորտներում փոխգործակցության խորացմանն ու գործարար կապերի ամրապնդմանն ուղղված հարցերի շուրջ։

Armenpress.am