Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111020-Վլադիմիր_Պուտինը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Ռոբերտ_Քոչարյանին
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։
(last modified 2026-02-21T11:29:08+00:00 )
Օգոստոս 31, 2019 09:38 Asia/Tehran
  • Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական նամակ է հղել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից։

Նամակում, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս 65-ամյակի կապակցությամբ։ Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման և Անդրկովկասի՝ անվտանգության և կայունության ապահովման գործում»։

Ընդգծելով երկրորդ Նախագահի մեծ դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների ամրապնդման մեջ, ՌԴ նախագահ Պուտինը Ռոբերտ Քոչարյանին ամուր առողջություն և տոկունություն է մաղթել։

 

news.am