Վանեցյան. Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111522-Վանեցյան._Իմ_հրաժարականը_թող_լինի_Կանգ_ա_ռ_ի_սթափեցնող_քայլ
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է պաշտոնից իր ազատումը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 13:47 Asia/Tehran
  • Վանեցյան. Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը մեկնաբանել է պաշտոնից իր ազատումը:

«ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշում եմ կայացրել։ Նման որոշումն ստեղծված իրավիճակում եւ գալիքի համատեքստում համարում եմ Հայաստանի Հանրապետությանը եւ իմ ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի եւ ամենահիմնավորված տարբերակը։

Այս որոշումը ես կայացրել եմ նույնքան վստահ, որքան այն մեկը, երբ մեր երկրի համար բախտորոշ փուլում համաձայնվեցի ստանձնել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնը։ Մեկուկես տարվա իմ գործունեությունը միշտ բոլորիդ աչքի առջեւ է եղել, եւ ամեն քայլ արել եմ մեկ սկզբունքով` Հայրենիքն ու սպայի պատիվը վեր են ամեն ինչից:

Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի՝ որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»,- ԱԱԾ ֆեյսբուքյան էջում գրել է Արթուր Վանեցյանը:

 

mediamax