Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i111527-Իրանի_նախագահին_սպասում_ենք_Երևանում._Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2019 15:16 Asia/Tehran
  • Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ սպասվում է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի այցը Երևան` ներկա գտնվելու Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանը հայտնեց սեպտեմբերի 16-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք հոկտեմբերի 1-ին սպասում ենք նրան Երևանում»,- ասաց վարչապետը:

Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Երևանում: Խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները: Հյուրի կարգավիճակով նիստին հրավիրվել են նաև Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լուն, և Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոն:

Armenpress.am