Երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111588-Երազելը_շատ_լավ_է._Տոնոյանի_պատասխանը_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեգնական ոճով է պատասխանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 11:31 Asia/Tehran
  • Երազելը շատ լավ է. Տոնոյանի պատասխանը՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հեգնական ոճով է պատասխանել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությանը, թե ՀՀ իշխանություններին երազում է հանդիպել պատերազմի դաշտում:

«Կարծում եմ՝ երազելը շատ լավ է», - ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Ես իմ հայտարարությունից հետո այլ հայտարարություն չունեմ անելու՝ կապված մեր զինված ուժերի կիրառման եւ մեր մտադրությունների մասին: Երեւի ոգեւորվել են»,-ասել է Տոնոյանը:

Ավելի վաղ Ադրբեջանում կրկին անդրադարձել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ» հայտարարությանը:

Այդ երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ասել է՝ իրենց խոսքը ռազմի դաշտում կասեն:
«Մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում, մենք երազում ենք այդ մասին: Եվ դա կլինի առաջիկայում: Այդ ժամանակ կտեսնենք՝ նա պատասխան կտա՞ իր խոսքերի համար, թե՞ ոչ»,- ասել է Հասանովը:

Verelq.am