ՀՀ-ում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն
https://parstoday.ir/hy/news/armenia-i111596-ՀՀ_ում_կգործի_սառնարանային_և_կլիմայական_ոլորտի_մասնագետների_սերտիֆիկացման_տարածաշրջանային_կենտրոն
Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցները «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 13:01 Asia/Tehran
  • ՀՀ-ում կգործի սառնարանային և կլիմայական ոլորտի մասնագետների սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոն

Հայաստան ժամանած ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նիստի մասնակիցները «Շիրակացու ճեմարան» գիտակրթական համալիրում մասնակցել են շարունակական կրթության և սերտիֆիկացման տարածաշրջանային կենտրոնի բացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կենտրոնում  կվերապատրաստվեն Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների սառնարանային և կլիմայական ոլորտներում աշխատող մասնագետներ, որոնց կփոխանցվեն  օզոնային այլընտրանքային տեխնոլոգիաների անվտանգ օգտագործման հմտությունների վերաբերյալ գիտելիքներ։

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական կազմակերպության ներգրավմամբ։

Armenpress.am