Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i111598-Հայկական_ոսկու_գինը._աղքատ_համայնքներ_և_լքված_պոչամբարներ
Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 18, 2019 13:15 Asia/Tehran
  • Հայկական ոսկու գինը. աղքատ համայնքներ և լքված պոչամբարներ

Հայաստանում արդյունահանվող ոսկուն տիրանում են ռուս գործարարները, հայ պաշտոնյաները կամ նրանց փոխկապակցված անձինք, իսկ մի հատվածն անցնում է օֆշորային գոտիներով և հայտնվում հասարակությունից թաքնվող անձանց գրպաններում:

Հայաստանը մետաղներով հարուստ երկիր է: Կա պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի և արծաթ: Արդյունահանման թույլտվություն է տրամադրված 28 մետաղական հանքավայրի:

ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածը սահմանում է, որ ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է: Ընդերքը տրամադրվում է միայն օգտագործման իրավունքով:

Հայաստանի ընդերքի հարստությունը կորզվում և արտահանվում է՝ միլիոնավոր դոլարների շահույթ ապահովելով հանքարդյունահանողներին: Սակայն հայաստանյան ընդերքի հաշվին հարստացողների մասին տեղեկությունները հանրությանը այդպես էլ հասանելի չեն դառնում:

Այս հետաքննությամբ պարզել ենք, որ հանքարդյունահանման թույլտվություն ստացել են նախկին և ներկա պաշտոնյաները, նրանց հարազատները կամ փոխկապակցված անձինք, ինչպես նաև օֆշորային ընկերություններ, որոնց մի մասը կապված է ՌԴ-ի գործարարների և կառավարության հետ առնչություն ունեցող անձանց հետ:

16 ընկերություն Հայաստանում ոսկու և ոսկի-բազմամետաղների ընդերքօգտագործման իրավունք ունի:  Սակայն 2019թ.-ի դրությամբ արդյունահանում  իրականացնում  է  միայն 4-ը:

hetq.am