Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու. Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111613-Կոռուպցիայի_և_հանցավորության_դեմ_կիսապայքար_չի_լինելու._Նիկոլ_Փաշինյանի_ուշագրավ_հայտարարությունը
Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2019 04:04 Asia/Tehran
  • Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու. Նիկոլ Փաշինյանի ուշագրավ հայտարարությունը

Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Որոշ կոռուպցիոներներ մտածել են, թե ԱԱԾ-ում խառն են և իրենք կարող են այս ընթացքում իրենց մութ գործերը կարգավորել:

Նոր Հայաստանում ԱԱԾ-ն անձ չէ, ԱԱԾ-ն համակարգ է և նա գալու է ներկա ու նախկին բոլոր կոռուպցիոներների, լրտեսների և այս կարգի այլ տարրերի ետևից:

Ինչպես նաև Քննչական կոմիտեն, Հատուկ քննչական ծառայությունը, դատախազությունը, ոստիկանությունը և ՊԵԿ քննչական վարչությունը:

Կոռուպցիայի և հանցավորության դեմ կիսապայքար չի լինելու:

Ժողովրդին թալանածներն ու թալանողները հայտնվելու են բանտում: Հասկանում եմ, որ լավ չի հնչում, բայց այլ տարբերակ չկա:

1in.am