ԱԽՔ-ը խմբակցությունների ղեկավարներին է ներկայացրել ազգային անվտանգության ռազմավարությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i111779-ԱԽՔ_ը_խմբակցությունների_ղեկավարներին_է_ներկայացրել_ազգային_անվտանգության_ռազմավարությունը
ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 24, 2019 04:50 Asia/Tehran
  • ԱԽՔ-ը խմբակցությունների ղեկավարներին է ներկայացրել ազգային անվտանգության ռազմավարությունը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ազգային անվտանգության ռազմավարության մշակման աշխատանքների շրջանակներում սեպտեմբերի 23-ին ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին և նույն խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) մշակման գործընթացը և փաստաթղթի նախնական կառուցվածքը։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարևորել է ԱԺ խմբակցությունների մասնակցությունը ԱԱՌ-ի մշակման գործընթացին:

Կողմերը համատեղ քննարկել են ԱԱՌ մշակման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու հետագա գործողությունները:

Verelq.am