Նոր գումար ենք ներգրավում հին պարտքը փակելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոբոնդերի մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i111928-Նոր_գումար_ենք_ներգրավում_հին_պարտքը_փակելու_համար._Նիկոլ_Փաշինյանը_եվրոբոնդերի_մասին
Հայաստանը միջազգային հանրության համար տնտեսական առումով համարվում է հուսալի երկիր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 05:25 Asia/Tehran
  • Նոր գումար ենք ներգրավում հին պարտքը փակելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ եվրոբոնդերի մասին

Հայաստանը միջազգային հանրության համար տնտեսական առումով համարվում է հուսալի երկիր։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ 2013թ․-ին ՀՀ կառավարությունը 500 մլն դոլարի եվրոբոնդեր՝ արժեթղթեր էր թողարկել՝ 6,25% եկամտաբերությամբ։

«Այն 7 տարի մարման ժամկետով էր, ստացվել էր այնպես, որ այսինքն՝ 500 մլն դոլար պետք է վճարեինք 2020 թ․-ին կանխիկ, որպեսզի այդ գումարը փակեինք: Մենք որոշեցինք գնալ ուրիշ ճանապարհով, և պարտքի և գնման գործողություն իրականացնել, եթե շատ կոպիտ ասեմ, նոր գումար ներգրավենք հին պարտքը փակելու համար»,-նշեց վարչապետը։

Նա պարզաբանեց, որ գնացել են այս քայլին նոր միջոցներ ներգրավելու համար:

 «Նոր եվրոբոնդերը թողարկվել են ցածր տոկոսներով՝ 4,20%-ով, այսինքն՝ 2 տոկոսով ցածր, ինչը նշանակում է՝ ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Ոչ թե մեր ունեցած գումարներից այդ 500 մլն-ը կփակենք, այլ նոր միջոցներ կներգրավենք»,-մեկնաբանեց վարչապետը՝ ասելով, որ այս գործողության արդյունքում ստացվել է, որ նոր պարտքը կվճարվի 2029թ․-ին՝ տարեկան խնայելով 10,2 մլն դոլար։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց նաև, որ երբ հայտարարում էր տնտեսական հեղափոխության մասին, նկատի ուներ նաև նմանատիպ երևույթները։

21:09

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում ներկայացնում է եվրոբոնդերի վերաբերյալ լուրեր: Ըստ նրա՝ լուրերը լավն են: «2 տոկոսով ՀՀ թողարկված եվրոբոնդերի տոկոսը նվազել է, ինչը նշանակում է ՀՀ տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում»,-նշեց վարչապետը:

Tert.am