Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i111957-Սինգապուրի_վարչապետը_ժամանեց_Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2019 04:40 Asia/Tehran
  • Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այցի շրջանակում՝ սեպտեմբերի 29-ին, տեղի կունենա երկու երկրների վարչապետերի հանդիպումը:

Նախատեսվում են նաև Սինգապուրի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նա հոկտեմբերի 1-ին Երևանում կմասնակցի նաև Եվրասիական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին, որի ընթացքում նախատեսվում է ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև Ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի ստորագրման արարողությունը:

Armenpress.am