Դատարանների նկատմամբ ճնշման փաթեթները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին. Փոստանջյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i112005-Դատարանների_նկատմամբ_ճնշման_փաթեթները_գտնվում_են_գործադիր_իշխանության_ձեռքին._Փոստանջյան
Մենք չունենք անկախ դատական համակարգ, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ դատավորները գտնվում են ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Սեպտեմբեր 30, 2019 12:58 Asia/Tehran
  • Դատարանների նկատմամբ ճնշման փաթեթները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին. Փոստանջյան

Մենք չունենք անկախ դատական համակարգ, ինչպես տարիներ շարունակ, այսօր էլ դատավորները գտնվում են ճնշման ներքո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Նրա խոսքով, դատարանների նկատմամբ այդ ճնշման փաթեթները, թղթապանակները գտնվում են գործադիր իշխանության ձեռքին. «Մենք հենց այնպես չէինք պնդում, որ այս շրջանում եւս պետք է իրականացվի լյուստրացիա, որովհետեւ դատավորները զերծ չեն եղել մարդու իրավունքների ոտնահարումներից: Եղել են մարդու իրավունքների զանգվածային  ոտնահարումներ եւ այս դատավորները ներգրավված են եղել: Գրեթե բոլորի նկատմամբ կան թղթապանակներ, որոնք կարող են ժամանակի ընթացքում օգտագործել: Դա էլ մենք տեսնում ենք: Դատավորները չեն կարող ազատ գործել, որովհետեւ խոցելի են»,-ասաց Փոստանջյանը:

«Դատական բարեփոխումների նկլատակով հայեցակարգ պետք է ընդունվի, ոչ թե այսօր վեթինգ ենք անում, վաղը որոշում ենք, որ ՍԴ անդամների նկատմամբ պետք է ճնշում գործադրենք, հաջորդ օրը որոշում ենք դատարանները շրջափակել»,-հավելեց նա:

 

news.am