ՀՀ վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i112123-ՀՀ_վարչապետը_կարևորել_է_Իրանի_հետ_համագործակցությունը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է տարբեր, հատկապես՝ էներգետիկ ոլորտւմ Թեհրան-Երևան համագործակցությունների զարգացման կարևորությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 05:56 Asia/Tehran
  • ՀՀ վարչապետը կարևորել է Իրանի հետ համագործակցությունը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է տարբեր, հատկապես՝ էներգետիկ ոլորտւմ Թեհրան-Երևան համագործակցությունների զարգացման կարևորությունը:

Pars Today լրատվական գործակալության հաղորդման համաձայն,  Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԻԻՀ նախագահի հետ իր վերջին հանդիպմանն ասել է. «Երևանը  շարունակելու է բանակցությունները Թեհրանի հետ ` քաղաքական և տնտեսական համագործակցությունն ընդլայնելու  ուղղությամբ»:

Խորհրդարանում ունեցած ելությում, ՀՀ վարչապետը հայտարարել է, որ երկու երկրները մեծ ցանկություն ունեն խորացնելու բազմակողմանի հարաբերությունները:

Հոկտեմբերի մեկին, Նիկոլ Փաշինյանը և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, հանդիպեցին Երևանում կայացած ԵԱՏՄ նիստի շրջանակներում: Հանդիպման ընթացքում, երկու երկրների ղեկավարները շեշտեցին հարաբերությունների մակարդակը բարձրացնելու անհրաժեշտությունը:

Իրանն ու Հայաստանն ունեն քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ և վերջին տարիներին իրականացնում են բազմաթիվ համատեղ ծրագրեր՝ տնտեսական, առևտրային ոլորտներում համագործակցությունների ընդլայնման և առևտրափոխանակումների ծավալները մեծացնելու ուղղությամբ: