Աշխարհում սննդամթերքի մեկ երրորդն աղբահորն Է նետվում. ՄԱԿ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112135-Աշխարհում_սննդամթերքի_մեկ_երրորդն_աղբահորն_Է_նետվում._ՄԱԿ
Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ. հիմնվել Է 1963 թվականին որպես պարենային օգնության մարմին ՄԱԿ-ի համակարգում) տվյալների համաձայն, աղբանոցում Է հայտնվում աշխարհի ամբողջ սննդամթերքի մեկ երրորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2019 11:39 Asia/Tehran
  • Աշխարհում սննդամթերքի մեկ երրորդն աղբահորն Է նետվում. ՄԱԿ

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ. հիմնվել Է 1963 թվականին որպես պարենային օգնության մարմին ՄԱԿ-ի համակարգում) տվյալների համաձայն, աղբանոցում Է հայտնվում աշխարհի ամբողջ սննդամթերքի մեկ երրորդը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլոբալ տնտեսությունը դրա պատճառով տարեկան կորցնում Է մոտավորապես 1 տրլն դոլար, հայտնում Է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը: ՊՀԾ-ում այդ կապակցությամբ հայտարարել են նոր արշավի գործարկման մասին, որի նպատակն Է դադարեցնել պարենի անիմաստ վատնումը: ՊՀԾ-ի աշխատակիցները կոչ են անում ռեստորանների ու խանութների տերերին, ինչպես նաեւ շարքային քաղաքացիներին՝ խնայողաբար վերաբերվել սննդամթերքին, չափից ավելի շատ բաներ չգնել եւ դեն չնետել այն ուտելիքը, որը դեռ կարելի Է «փրկել»:

ՊՀԾ-ում հիշեցնում են, որ աշխարհում տարեկան արտադրվում Է մոտավորապես 4 մլրդ տոննա պարենամթերք, եւ դա կարող Է բավականացնել մոլորակի բոլոր բնակիչներին, եթե սննդամթերքն օգտագործվի ու բաշխվի ռացիոնալ կերպով: Տարեկան աշխարհում նետ Է նետվում 1,3 մլրդ տոննա սննդամթերք: ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի գծով ծրագրում առաջարկում են թափոնների ծավալները կրճատել ամենապարզ միջոցների օգնությամբ, օրինակ, փոխելով մթերքների պահպանման պայմանները, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Armenpress.am