Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i112825-Հայկական_ucraft_ը_սկսել_է_գործակցել_google_ի_հետ
Հայկական ՏՏ ոլորտիառաջատարներից Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ։ Գործակցության արդյունքում Ucraft-ի White Label լուծումը հասանելի է դարձել Google Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։
(last modified 2026-04-14T14:06:30+00:00 )
Հոկտեմբեր 23, 2019 16:18 Asia/Tehran
  • Հայկական Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ

Հայկական ՏՏ ոլորտիառաջատարներից Ucraft-ը սկսել է գործակցել Google-ի հետ։ Գործակցության արդյունքում Ucraft-ի White Label լուծումը հասանելի է դարձել Google Marketplace-ի օգտատերերի համար՝ հնարավորություն տալով նրանց ունենալ վեբկայքերի բիլդեռի իրենց բիզնեսը՝ սեփական բրենդի ներքո։

Այս բիզնես լուծումից օգտվում են մի շարք առաջատար ընկերություններ, որոնց թվում են Mail.ru Group-ը, բուլղարական ամենամեծ հոսթինգ ընկերություններից Superhosting-ը, հայաստանյան ամենամեծ ՏՏ ընկերություններից SoftConstruct-ը և այլոք։

Առաջարկվող փաթեթները նախատեսված են ֆրիլանսերների, ինչպես նաև դիզայն, մարքեթինգ և ծրագրավորման ծառայություններ իրականացնող ընկերությունների համար։ Դրանցից յուրաքանչյուրը հնարավորություն է տալիս ստեղծել համապատասխան թվով կայքեր, նախագծել և վերավաճառել դրանք սեփական բրենդի ներքո սկսած ամսական $99-ից։

Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է մուտք գործել Google Marketplace, ընտրել համապատասխան փաթեթը, բաժանորդագրվել՝ ստեղծելով սեփական պրոյեկտը և վերջ. վեբկայքերի բիլդեռը պատրաստ է:

Ի դեպ, բոլոր հետաքրքրված անձինք կստանան $300 Google-ի կողմից, որը կարող են հետագայում օգտագործել բաժանորդագրության վճարների համար։

Ավելի մանրամասն տեղեկություն առաջարկվող ծառայությունների, փաթեթների և սակագների մասին կարելի է ստանալ Ucraft-ի պաշտոնական կայքում։

Ucraft կայքերի բիլդերը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք ցանկանում են արագ և նվազագույն ջանքերով կայք կամ առցանց խանութ ստեղծել։

panarmenian.net