Ինչպե՞ս է աճել վեբ-կայքերի քանակն աշխարհում
https://parstoday.ir/hy/news/armenia-i113143-Ինչպե_ս_է_աճել_վեբ_կայքերի_քանակն_աշխարհում
1991-ին բրիտանացի ֆիզիկոս Թիմ Բեռներս-Լին, որն աշխատում էր Միջուկային հետազոտությունների եվրոպական մի կազմակերպությունում, ստեղծեց աշխարհում առաջին վեբ սերվերը, կայքը և դիտարկիչը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2019 05:17 Asia/Tehran
  • Ինչպե՞ս է աճել վեբ-կայքերի քանակն աշխարհում

1991-ին բրիտանացի ֆիզիկոս Թիմ Բեռներս-Լին, որն աշխատում էր Միջուկային հետազոտությունների եվրոպական մի կազմակերպությունում, ստեղծեց աշխարհում առաջին վեբ սերվերը, կայքը և դիտարկիչը:

World Wide Web առաջին կայքը հայտնվեց 1991 թվականի օգոստոսի 6-ին՝ httpd վեբ սերվերի վրա: Երկու տարի անց կազմակերպությունը World Wide Web տեխնոլոգիան անվճար դարձրեց բոլոր օգտվողների համար։

Այսպիսով՝ ինտերնետը դարձավ հանրային:

1994 թվականի վերջին Համաշխարհային ցանցում կար 2700 կայք: Այնուհետև ծնվեց առաջին որոնիչներից մեկը`«Ուղեցույց Ջերրին համաշխարհային ցանցում», որը հետագայում վերանվանվեց Yahoo! Արդեն 1995-ին ինտերնետում գործում էր 23,5 հազար կայք, 1996-ին`գրեթե տասն անգամ ավելի: 1998-ին Google-ի գրանցման պահին կայքերի քանակը հասնում էր 2,4 միլիոնի, 2001-ին արդեն գործում էին 29,2 միլիոն կայք: Նույն թվականին գործարկվեց Վիքիպեդիայի համընդհանուր հանրագիտարանը: 2006-ին ռուսական ВКонтакте սոցիալական ցանցը սկսեց աշխատել ինտերնետում, իսկ Համաշխարհային ցանցում արդեն գործում էր 85,5 միլիոն կայք:

1 միլիարդի սահմանը հատել է 2016-ին, իսկ 2017-ին արդեն կայքերի ընդհանուր թիվը աճել է՝ հասնելով 1,7 միլիարդի, այդ ժամանակից ի վեր դրանց թիվը գրեթե չի փոխվել, և մինչ օրս աշխարհում կայքերի ընդհանուր քանակը 1,7 միլիարդից քիչ ավելի է։

1in.am