Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 635 հազար դոլարով
https://parstoday.ir/hy/news/armenia-i113906-Այվազովսկու_կտավը_Լոնդոնի_christie’s_աճուրդում_վաճառվել_է_635_հազար_դոլարով
Երկուշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդի տան կողմից անցկացվող ռուսական արվեստի աճուրդից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 12 միլիոն ֆունտ սթեռլինգ (15,5 միլիոն դոլար): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 27, 2019 13:02 Asia/Tehran
  • Այվազովսկու կտավը Լոնդոնի Christie’s աճուրդում վաճառվել է 635 հազար դոլարով

Երկուշաբթի օրը Լոնդոնի Christie’s աճուրդի տան կողմից անցկացվող ռուսական արվեստի աճուրդից ստացված ընդհանուր հասույթը կազմել է 12 միլիոն ֆունտ սթեռլինգ (15,5 միլիոն դոլար): Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից:

Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել են աճուրդի տնից:

Իվան Շիշկինի (1832-1898) “Сухостой” կտավը վաճառվել է 1,33 միլիոն ֆունտ ստերլինգով, մինչդեռ նախնական արժեքը եղել է 700-900 հազար ֆունտ ստերլինգ: Հովհաննես Այվազովսկու` 1873-ին վրձնած «Իսկյայի մայրամուտը» կտավը վաճառվել է 491 հազար ֆունտ սթեռլինգով, որը համարժեք է 635 հազար դոլարին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Christie’s-ը կես միլիոն ֆունտ սթեռլինգով աճուրդի է հանել Այվազովսկու կտավը:

Կտավում նկարիչը պատկերել էր իր սիրելի վայրերից մեկը:

Shantnews.am