Հանրահայտ սոցցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսները վտանգված են
https://parstoday.ir/hy/news/armenia-i114954-Հանրահայտ_սոցցանցի_միլիոնավոր_օգտատերերի_հեռախոսները_վտանգված_են
Կիբերանվտանգության մասնագետ Իբրահիմ Բալիչը ընտրության եղանակով բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատերերի բջջային հեռախոսահամարները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2019 04:58 Asia/Tehran
  • Հանրահայտ սոցցանցի միլիոնավոր օգտատերերի հեռախոսները վտանգված են

Կիբերանվտանգության մասնագետ Իբրահիմ Բալիչը ընտրության եղանակով բացահայտել է Twitter-ի 17 միլիոն օգտատերերի բջջային հեռախոսահամարները:

Ըստ TechCrunch-ի՝ հանրահայտ սոցցանցի օգտատերերի անձնական տվյալները վտանգելուն նրան օգնել է Android համակարգում առկա խոցելիությունը:

Բալիչը կարողացել է պարզել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքիայի, Իրանի, Հունաստանի և Հայաստանի բնակիչների հեռախոսահամարները և համապատասխան օգտահաշիվները: Երկու ամսվա ընթացքում փորձագետը հեռախոսահամարի օգնությամբ գտել է իսրայելցի բարձրաստիճան քաղաքական գործչի պրոֆիլը: Նա դադարեցրել է աշխատանքը միայն դեկտեմբերի 20-ին, քանի որ Twitter-ը արգելափակել է նրա հետագա փորձերը:

Twitter-ի ներկայացուցիչը լրատվամիջոցին ասել է, որ ընկերությունը աշխատանքներ է տանում սխալը շտկելու ուղղությամբ: «Մենք դադարեցրել ենք այն օգտահաշիվները, որոնք օգտագործվել են մարդկանց անձնական տվյալների հասանելիության համար: Twitter-ի օգտատերերի անձնական կյանքի գաղտնիության և անվտանգության ապահովումը մեր հիմնական խնդիրն է»,- վստահեցրել է սոցցանցի մամլո ծառայությունը:

1in.am