Դեկտեմբեր 26, 2019 15:40 Asia/Tehran
  • ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին

Գալիք տոների կապակցությամբ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

«Ռուսաստանում բարձր են գնահատում Ձեր ավանդը մեր երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության զարգացման գործում», - նշված է ուղերձում։

Շնորհավորելով նախագահ Քոչարյանին Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ՝ Վլադիմիր Պուտինը նրան ամուր առողջություն, տոկունություն և լավատեսություն է մաղթել։

 

news.am

Պիտակ