Բանկիրներին սկսել են հեռացնել աշխատանքից ամբողջ աշխարհում
https://parstoday.ir/hy/news/armenia-i115014-Բանկիրներին_սկսել_են_հեռացնել_աշխատանքից_ամբողջ_աշխարհում
Այս տարի պաշտոնանակությունների մասին է հայտարարել աշխարհի ավելի քան 50 բանկ:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 28, 2019 06:00 Asia/Tehran
  • Բանկիրներին սկսել են հեռացնել աշխատանքից ամբողջ աշխարհում

Այս տարի պաշտոնանակությունների մասին է հայտարարել աշխարհի ավելի քան 50 բանկ:

Ընդհանուր առմամբ, աշխատանքից զրկվել է 77 հազար 780 մարդ: Պաշտոնանկությունների պատճառը միջազգային տնտեսական աճի դանդաղեցումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումն է, գրում է Bloomberg- ը:

Իրականում, պաշտոնանկությունների թիվը կարող է ավելի շատ լինել, քանի որ շատ բանկեր չեն հայտնում իրենց ծրագրերի մասին: Մասնավորապես, Morgan Stanley բանկից որոշ աղբյուների համաձայն, կրճատման տակ կհայտնվի 1500 աշխատող:

Ամենաբարդը եվրոպական ֆինանսական կառույցների վիճակն է, որտեղ կրճատումները կազմում են 82 տոկոս: Աշխատակազմի կրճատման առաջատարը Եվրոպայում դարձել է Deutsche Bank: Մինչև 2022 թվականի վերջ նա պատրաստվում է աշխատանքից ազատել ավելի քան 18 հազար աշխատակցի: Կազմակերպությունում զգուշացրել են, որ եթե Եվրոպական կենտրոնական բանկը իր քաղաքականությունը, ապա Եվրոպայի բանկային բնագավառը կարող է փլուզվել:

1in.am