«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտք ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Ամերիկայի շուկաներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i115992-Հայաստանի_Հանրապետություն_օրաթերթ._Մուտք_ԵՄ_ի_Միջին_Արեւելքի_Ճապոնիայի_եւ_Ամերիկայի_շուկաներ
«Գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունն արդեն ունենք, կարող ենք տեսնել, թե առաջիկա տարիներին այս ոլորտը, որ այդքան ռազմավարական է մեր երկրի համար, ինչ ուղղությամբ է շարժվելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2020 05:02 Asia/Tehran
  • «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտք ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Ամերիկայի շուկաներ

«Գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030թթ. ռազմավարությունն արդեն ունենք, կարող ենք տեսնել, թե առաջիկա տարիներին այս ոլորտը, որ այդքան ռազմավարական է մեր երկրի համար, ինչ ուղղությամբ է շարժվելու:

Մեզ հետաքրքրող հարցերից մեկը արտահանման ուղղություններն են կամ, ավելի շուտ, դրանց տարատեսակացումը (դիվերսիֆիկացումը)՝ հաշվի առնելով այն պարագան, որ մեկ կամ մի քանի շուկաներից կախվածությունը, այդ շուկաներում բացասական զարգացումների պարագայում, ուղղակիորեն նույնքան բացասաբար ազդում է մեր տնտեսության վրա:

Խնդրո առարկայի հետ կապված մանրամասներ ենք փորձել ճշտել էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության եւ ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գեւորգ Ղազարյանից:

Ըստ նրա,  գյուղատնտեսության ռազմավարության կարեւոր նպատակներից է ապահովել Հայաստանի հաջողությունը ԵԱՏՄ շուկայում եւ մուտքը «նոր բարձրակարգ շուկաներ»: Խոսքն այստեղ ԵՄ-ի, Միջին Արեւելքի, Ճապոնիայի եւ Հյուսիսային Ամերիկայի մասին է: Հյուսիսային Ամերիկայում մենք ունենք վերամշակված արտադրանքի արտահանման ներուժ: Միջին Արեւելքում եւ Եվրոպայում կա մեր թարմ պտուղ- բանջարեղենի պահանջարկը: Ճապոնիա կարող են «գնալ» մեր պահածոները, ջրերը, գինեգործական արտադրանքը: ԵՄ շուկա մեր մուտքի ներուժը մեծ է՝ եւ թարմ արտադրանքի եւ պահածոյացվածի…»:

Armenpress.am