«Հրապարակ». Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության»
https://parstoday.ir/hy/news/armenia-i116059-Հրապարակ_._Սեյրան_Օհանյանին_կհրավիրեն_հարցաքննության
​​​​​​​«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2020 09:05 Asia/Tehran
  • «Հրապարակ». Սեյրան Օհանյանին կհրավիրեն «հարցաքննության»

​​​​​​​«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան քննիչ հանձնաժողովը հունվարի վերջերին կամ եկող ամսվա սկզբին կհրավիրի այս տարվա իր առաջին նիստը։ Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքի ժամկետը եւս 6 ամսով երկարաձգվեց։

Մեր տեղեկություններով, քննարկում են պաշտպանության նախկին նախարար, ապրիլյան պատերազմի գլխավոր պատասխանատուներից Սեյրան Օհանյանին հանձնաժողով հրավիրելու հարցը։ «Դեռեւս ծանուցում չենք ուղարկել, բայց կուղարկենք»,- հայտնեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ 2019-ի մայիսին ստեղծված հանձնաժողովի ղեկավարությունը պարբերաբար հայտարարում է Սերժ Սարգսյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին եւ այլ նախկին բարձրաստիճանների հրավիրելու վճռականության մասին, բայց ցայսօր ոչ մեկին դեռեւս չի հրավիրել։ Հանձնաժողովում ԱԺ պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է ընդգրկված»:

 

news.am