Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. Hraparak.am
https://parstoday.ir/hy/news/armenia-i116117-Նիկոլ_Փաշինյանը_գաղտնի_այցելել_է_ՀՔԾ._hraparak.am
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2020 05:24 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը գաղտնի այցելել է ՀՔԾ. Hraparak.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ասուլիս է տալիս։

Ընդ որում՝ ասուլիսի մեկնող լրագրողներին կառավարությունն անգամ փոխադրամիջոց չտրամադրեց։ Hraparak.am-ի տեղեկություններով, սակայն, ասուլիսի մեկնելուց առաջ՝ ժամը 5-ին մոտ, Փաշինյանն այցելել է Հատուկ քննչական ծառայություն, ինչի մասին հաղորդագրություն չի տրվել, քանի որ ՀՔԾ-ն նախաքննական մարմին է, և այնտեղ կարելի է այցելել միայն բացատրություն կամ ցուցմունք տալու։

Աղբյուրին հայտնել են, որ այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը, քանի որ նրան զեկուցել են, որ ՀՔԾ-ում բունտ է հասունանում՝ քննիչները դեմ են ՍԴ անդամների և նախագահի դեմ անօրինական գործողություններ կատարելուն։

Վարչապետը հավաքել է ՀՔԾ ղեկավար կազմին և հորդորել կատարել իր հրահանգներն ու ավարտին հասցնել Հրայր Թովմասյանի գործը, չվախենալ անօրինականություններից՝ «ինքը տեր է»։

Tert.am