«Ադեկվադի» անդամները նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26, որպեսզի փոխանցեն Արմեն Սարգսյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i116585-Ադեկվադի_անդամները_նավթի_տակառներ_են_տարել_Բաղրամյան_26_որպեսզի_փոխանցեն_Արմեն_Սարգսյանին
Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային եւ նավթային ենթակառուցվածքներում։ Այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգայաին անվտանգության շահերին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Փետրվար 04, 2020 16:12 Asia/Tehran

Բաց աղբյուրներից մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ նախագահ եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացի Արմեն Սարգսյանը փայ ունի Ադրբեջանի գազային եւ նավթային ենթակառուցվածքներում։ Այդ մարդու անձնական ֆինանսական շահերը բախվում են հայկական պետությունների ազգայաին անվտանգության շահերին։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Բաղրամյան 26–ի դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը։

Նրա խոսքով՝ իրենք ուզում են հանդիպել նախագահի հետ, որպեսզի քննարկեն այդ ենթակառուցվածքներից հրաժարվելու հարցը. «Ո՞նց մեր հարցի պատասխանը ստանանք, արդյոք այդ մարդը պատրա՞ստ է գոնե քննարկել Ադրբեջանից ստացող իր գումարներից հրաժարվի մենք, ինչ որ ձեւ փոխհատուցենք դա»։

«Ադեկվադ» միաբանության անդամներն իրենց հետ նավթի տակառներ են տարել Բաղրամյան 26՝ նախագահական նստավայրի դիմաց եւ պատրաստվում են այն փոխանցել նախագահ Արմեն Սարգսյանին։

news.am