Այսօր Ռադիոյի օրն է
https://parstoday.ir/hy/news/armenia-i120234-Այսօր_Ռադիոյի_օրն_է
Մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի ծննդյան օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2020 06:09 Asia/Tehran
  • Այսօր Ռադիոյի օրն է

Մայիսի 7-ը համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մտել է որպես Ռադիոյի ծննդյան օր:

Հենց այս օրն է 1895-ին Ռուսաստանի ֆիզիկաքիմիական միության նիստին ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Ստեպանովիչ Պոպովը հանդես եկել զեկույցով եւ իր կողմից ստեղծված աշխարհի առաջին ռադիոընդունիչի ներկայացմամբ՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: Եվ այսօր դա տոն է կապի բոլոր ոլորտների աշխատողների համար:

1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում լայնորեն նշվել է ռադիոյի գյուտի 50-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի կառավարությունը որոշել է այս ամսաթիվը համարել Ռադիոյի ամենամյա օր, որը հետագայում հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդիի նախագահության 1980-ի հոկտեմբերի 1-ի «Տոների եւ հիշատակի օրերի մասին» թիվ 3018-X հրամանագրով։

Այսօր Ռադիոյի օրը, որը տոն է կապի բոլոր ոլորտների աշխատողների համար, նշվում է ոչ միայն Ռուսաստանում: Այն շարունակում են մայիսի 7-ին տոնել նաեւ Բելառուսում, Հայաստանում եւ Ղրղզստանում:

news.am