Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները
https://parstoday.ir/hy/news/armenia-i121016-Մնացականյանի_համար_զարմանալի_չեն_Ադրբեջանի_հակահայ_քարոզչության_դրսևորումները
ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2020 14:21 Asia/Tehran
  • Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության դրսևորումները

ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի համար զարմանալի չեն Ադրբեջանի հակահայ քարոզչության տարբեր դրսևորումները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մնացականյանն ասաց Ազգային ժողովում հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանի այն հարցին, թե ինչպես է ԱԳՆ-ն արձագանքում միջազգային մամուլում Ադրբեջանի կողմից ներկայացվող հակահայ հոդվածներին:

«Հոդվածները շատ են, շատ են լինելու, և սա իրականություն է: Որևէ զարմանալու բան չկա, դրանց հետ առնչվում ենք ամեն օր, բազմաթիվ ձևաչափերով: Այդ գործընթացը չի սկսվել հիմա, չի ավարտվելու վաղը, սա իրականությունն է, այն է, ինչ մենք ունենք այս տարիների ընթացքում»,- ասաց Մնացականյանը:

armenpress.am