ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է Covid-19-ի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածող մի կայքի
ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորում է հայկական մի կայքի, որը ապատեղեկատվություն է տարածում կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ՝ նախազգուշացնելով, որ անհրաժեշտ է հրաժարվել կորոնավիրուսի հետագա պատվաստումներից։
Medmedia.am կայքը ստեղծվել է ԱՄՆ պետդեպարտամենտի դրամաշնորհներով՝ ժողովրդավարությունը խթանելու նպատակով, սակայն, համաձայն բրիտանական Open Democracy լրատվական կայքի հետաքննության, հետագայում օգտագործվել է որպես Covid-19- ի մասին կեղծ տեղեկություններ տարածելու միջոց։
Medmedia- ի ամենատարածված հոդվածներում Covid-19-ը ներկայացվում է որպես «կեղծ համաճարակ», և նշվում է, որ դիահերձարանը հարյուրավոր դոլարներ է առաջարկել վճարել մահացած հիվանդի ընտանիքին, եթե նրանք հաստատեին, որ մահը վրա է հասել կորոնավիրուսի հետևանքով։
Դրամաշնորհը ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից շնորհվել է «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային», որը կայքը գործարկել է անցյալ տարի և ղեկավարվում է բժիշկ Գևորգ Գրիգորյանի կողմից։
Գրիգորյանը, ով պնդում է, որ դեմ չէ պատվաստումներին, միավորվել է նշանավոր լրագրողի և փաստաբանի հետ, որոնք երկուսն էլ առնչություն ունեն «Վետո» ծայրահեղ աջ կուսակցության հետ։ Նրանց նպատակն էր ստեղծել մի խումբ, որը փաստեր կհավաքի կորոնավիուսի համաճարակին ուղղված կառավարության արձագանքի վերաբերյալ։
Այս շաբաթ խմբի պաշտոնական ֆեյսբուքյան էջում կատարվել է գրառում այն մասին, որ ոչ բռնի հեղափոխություն իրականացրած վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունն «ամբողջովին ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարում»: Գրիգորյանը հերքել է, որ ինքն առնչություն ունի որևէ քաղաքական կուսակցության հետ, և որ Medmedia-ի և իրենց խմբի գործունեությունն ուղղված է եղել կառավարության դեմ։
«Եթե մենք ամեն ինչին նայենք քաղաքական տեսանկյունից, ապա մենք չենք կարող շատ հեռու գնալ, սակայն փորձագիտական տեսանկյունից, վիճակագրությունն ամեն ինչ ասում է», — նշել է նա։
Հայաստանը հայտարարել է կորոնավիրուսային 7,100 դեպքի և վարակակիրներ թվի աճի մասին: Այստեղ նաև նկատվում է մանկական պատվաստումների քանակի նվազում, ինչը, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, հակապատվաստումային քարոզչության արդյունք է։
Պետդեպարտամենտը հրաժարվեց մեկնաբանել դրամաշնորհի չափի կամ դրա վերանայման գործընթացի վերաբերյալ հարցերը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում տեղադրված գրառման մեջ ասվում է, որ «Ժողովրդավարության հանձնաժողով» փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում մինչև 50,000 ԱՄՆ դոլարի չափով դրամաշնորհները մրցույթային հիմունքներով տրվում են տեղական ՀԿ-ներին և ուղղված են այնպիսի խնդիրների վերհանմանը, ինչպիսիք են կառավարման գործընթացի մեջ թափանցիկությունը և հաշվետվողականությունը, մարդու իրավունքների առաջխաղացումը, կոռուպցիայի վերացումը, տնտեսական աճի և զարգացման խթանումը:
Սակայն OpenDemocracy-ի հետաքննությունը պարզեց, որ Medmedia-ի հրապարակած նորությունների մեծ մասը վերահրապարակվել է կեղծ տեղեկությունները տարածող ֆեյբուքյան գրառումներում։
Գրիգորյանը Guardian-ին ասել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը մտահոգություն է հայտնել կայքում տեղադրված հոդվածների վերաբերյալ։ Սակայն նա կարողացել է պատասխանել դեսպանատան հարցերին և հանգստացնել նրանց։ Նրա պնդմամբ կայքը հակապատվաստումային քարոզչության ֆորում չէ։
Նա չհայտնեց, թե որքան գումար է տրվել ԱՄՆ դեսպանության կողմից «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիային», կամ այդ գումարի որ մասն է ներդրվել կայքում: Նա միայն ասաց, որ փոքր գումար է եղել, և որ դրամաշնորհի ժամկետը մի քանի օրից ավարտվում է։
Medmedia-ում արված հայտարարության մեջ ասվում է, որ թեև կայքը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից, այնտեղ տեղ գտած հոդվածները «պարտադիր չէ, որ արտացոլեն» ԱՄՆ կառավարության տեսակետները
Guardian-ին տված հարցազրույցում Գրիգորյանը պաշտպանել է կայքի հոդվածները ՝ ասելով, որ կայքը ստեղծվել է «հասարակության ձայնը լսելի դարձնելու համար»: «Եթե ինչ-որ մեկը ասում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի պատվաստումներից, և կառավարությունը մերժում է դա ծանրակշիռ ապացույցներով, ապա դա արդեն իսկ լավ նպատակի է ծառայում», — ասաց նա:
Անդրադառնալով կորոնավիրուսի վերաբերյալ հոդվածներին՝ նա ասաց, որ թեև չի կիսում հեղինակների կարծիքը, սակայն այդ հոդվածները դրանք չեն ջնջվելու: «Դրանք կեղծ լուրեր չեն», — ասաց նա,- «դա մասնագետի կարծիքն է, բժշկի կարծիքը, հասարակական կազմակերպության ղեկավարի կարծիքը: Դա կարծիք է: Դրանք կեղծ լուրեր չեն»:
Նա դեմ էր այն տեսակետին, որ հոդվածները կարող են հանրային առողջության համար վտանգ ներկայացնել՝ ասելով, որ դրանք պարզապես հասարակական քննարկում առաջ կբերեն
Գրիգորյանը հերքեց, որ անձամբ դեմ է պատվաստանյութերին, և ասաց, որ իր կայքում տեղ գտած հոդվածները անդրադարձ են հայ հասարակության մեջ պատվաստումների նկատմամբ ունեցած թերահավատությանը։
«Խնդիրն այն է, որ այսպիսի հոդվածների տարածումը կառավարության սխալ տեղեկատվական քաղաքականության արդյունք է», — ասաց նա:
ԱՄՆ-ը Հայաստանում և Կովկասում իր վերահսկողության տակ գտնվող բիոլոգիական լաբորատորիաներում կասկածելի գործունեությունը պատճառաբանելու համար խիստ չարաշահում է կորոնավիրուսի հարցը և ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքի տարածած կեղծ ու չափազանցված լուրերն այդ նպատակին են ծառայում:
Ավելի վաղ, ամերիկացի փորձագետները կորոնավիրուսի պատրվակով դիտարկել են այդ լաբորատորիաները: