Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1297 կազմակերպության գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/armenia-i121171-Պարետի_սահմանած_նորմերի_խախտման_դեպքերով_դադարեցվել_է_1297_կազմակերպության_գործունեությունը
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 31, 2020 14:15 Asia/Tehran
  • Պարետի սահմանած նորմերի խախտման դեպքերով  դադարեցվել է  1297 կազմակերպության գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետի կողմից սահմանված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված նորմերի խախտման դեպքերով, մայիսի 30-ի դրությամբ, կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։

Ստուգումներն իրականացրել են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը։

https://armenpress.am/arm/news/1016914.html