Հայկական Զինուժը միայն պատասխանում է հակառակորդի սադրանքներին. ՀՀ ՊՆ
https://parstoday.ir/hy/news/armenia-i121258-Հայկական_Զինուժը_միայն_պատասխանում_է_հակառակորդի_սադրանքներին._ՀՀ_ՊՆ
Համացանցում տեսանյութ է տարածվել ու տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2020 06:10 Asia/Tehran
  •  Հայկական Զինուժը միայն պատասխանում է հակառակորդի սադրանքներին. ՀՀ ՊՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել ու տեղեկատվություն, որ ՀՀ զինված ուժերը Նախիջևանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա։

Panorama.am-ը դիմեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ մեկնաբանություն ստանալու տարածված տեսանյութի վերաբերյալ։

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը նախ ասաց, որ համացանցում հայտնված  տեսանյութի ծագման կամ հայկական Զինված ուժերի գործողությունների մասին որևէ մեկնաբանություն չի կարող տալ։

«Միայ կարող եմ նշել, որ հայկական Զինված ուժերը երբեք նախահարձակ չեն լինում, մենք միայն պատասխանում ենք հակառակորդի սադրանքներին համարժեք կերպով»,- ասաց Շ. Ստեփանյանը։

Armedia.am