ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i121337-ՊԵԿ_նախագահ_Դավիթ_Անանյանն_աշխատանքից_ազատման_դիմում_է_ներկայացրել
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2020 14:39 Asia/Tehran
  • ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Անանյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի հայրենակիցներ, Հարգելի գործընկերներ, Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում»,- գրել է Անանյանը:

ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այդ պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։

Armenpress.am